Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2006-02-04։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 105. Աշխատանքային պայմանագրի փոփոխումը

գործել է մինչև 2006-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 105. Աշխատանքային պայմանագրի փոփոխումը

1. Արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքերում գործատուն իրավունք ունի փոփոխելու աշխատանքային պայմանագրի պայմանները: Փոփոխված պայմաններով աշխատանքը կատարելու` աշխատողի անհամաձայնության դեպքում աշխատողը կարող է ազատվել աշխատանքից սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան` պահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման սահմանված կարգը:

2. Սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով և 2-րդ մասով սահմանված աշխատանքային պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել աշխատողի նախնական գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության պայմանները գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։