ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 23 · ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 252. Գործատուի ատեստավորումը
Հոդված 252. Գործատուի ատեստավորումը
1. Անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ գործատուի գիտելիքների իմացությունը մինչև կազմակերպության շահագործումը և հետագայում` յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության ոլորտում ատեստավորման ենթակա գործատուների ցանկը, ըստ ոլորտների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: