Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2006-04-17։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 17 · ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 148. Աշխատանքը գիշերային ժամանակ

գործել է մինչև 2006-04-17Բացել ARLIS-ում

Հոդված 148. Աշխատանքը գիշերային ժամանակ

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Գիշերային է համարվում այն աշխատանքը, եթե կատարվող աշխատանքի աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային ժամանակին: Գիշերային աշխատանքի տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:

4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

5. Գիշերային աշխատանքի տևողությունը չի կրճատվում չընդհատվող ռեժիմով արտադրությունում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքը կատարվում է գիշերային ժամանակ` աշխատանքային պայմանագրին համապատասխան:

6. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։