Հոդված 211. Վճարված հատուցումների վերադարձման դեպքերը
Հոդված 211. Վճարված հատուցումների վերադարձման դեպքերը
1. Աշխատողը պարտավոր է գործատուին վերադարձնել աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու համար գործատուից ստացած հատուցումները, եթե`
1) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի կամ հրաժարվում է սկսել աշխատանքը.
2) առանց հարգելի պատճառի լուծում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետը լրանալը.
3) առանց հարգելի պատճառի լուծում է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ աշխատանքային տարին լրանալը.
4) իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք, սույն օրենսգրքին համապատասխան, հանդիսանում են պայմանագրի լուծման հիմք:
2. Հարգելի պատճառով աշխատանքի չներկայացած կամ աշխատանքը սկսելուց հրաժարված աշխատողը պարտավոր է վերադարձնել գործատուից ստացած միջոցները, բացառությամբ կատարված ճանապարհածախսի: