Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-27-ից մինչև 2010-08-07։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Հոդված 179. Նվազագույն աշխատավարձը

գործել է մինչև 2010-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 179. Նվազագույն աշխատավարձը

1. Աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով: Տնտեսության առանձին ճյուղերի, բնակավայրերի, աշխատողների որոշակի խմբերի համար օրենքով կարող է սահմանվել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ:

Աշխատավարձի վարձատրության նվազագույն չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսական այլ վճարումներ:

2. Կոլեկտիվ պայմանագրով կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ:

3. Աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։