ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 44. Սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները
Հոդված 44. Սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները
Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների (ծառայողների) նկատմամբ սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կարող են կիրառվել միայն համապատասխան օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:
Քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 2-րդ բաժնում սահմանված նորմերը: