Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-27-ից մինչև 2010-08-07։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 19 · ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Հոդված 195. Միջին աշխատավարձը

գործել է մինչև 2010-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 195. Միջին աշխատավարձը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որևէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների և պարգևատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձևավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:

Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության և ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի և հետո վերադարձել է աշխատանքի և մեկ լրիվ ամիս չաշխատած՝ անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը`

ա) աշխատանքը վերսկսելու և դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու և 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է.

բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում.

գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու և 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Միջին ամսական աշխատավարձը որոշելիս հաշվի չեն առնվում այն պարգևատրումները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:

3. Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը):

4. Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա:

Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում միջին ժամային աշխատավարձը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25,2-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա:

(195-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։