Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետից հանել «կամ տարակարգ ստացած» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը.».
3) 8-րդ կետը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «(ինստիտուցիոնալ ֆինանսավորման)» բառերով, իսկ նույն կետից հանել «, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը.
9.2) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) և դրանց որակավորումների տարեկան ցանկը.»։