Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումն իրականացնում է Կառավարության ստեղծած բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) լիցենզավորող հանձնաժողովը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի, սույն հոդվածի և սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշումով սահմանված կարգի, պայմանների և այլ նորմատիվ իրավական ակտերի։ Մասնագիտացված կառույցի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) ՄՈՒՀ-ին տրամադրում է համապատասխան իրավունք և լիցենզիա։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Մասնագիտացված կառույցը կարող է լիազոր մարմնին առաջարկել ձևավորել մասնագիտական հանձնաժողովներ՝ համաձայն լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգի:».

3) 3-րդ մասի՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որով սահմանվում են կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդրման նպատակը և գործողությունները.»,

բ. 5-րդ կետի «ուսանողներին» բառը փոխարինել «ուսանողների առնվազն հինգ տոկոսին» բառերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։