Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «2026 թվականի» բառերը փոխարինել «2027 թվականի» բառերով.
2) 5-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։ Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.
«5.1. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը չհավատարմագրվելու կամ հավատարմագրման չդիմելու դեպքում ՄՈՒՀ-երի մասնագիտական կրթական ծրագրերով տրված լիցենզիաները ենթակա են կասեցման:
5.2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա և հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը շարունակում են համարվել հավատարմագրված հավատարմագրման համար սահմանված ժամկետում:
5.3. Մինչև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Մասնագիտացված կառույցի՝ Կառավարության կողմից ստեղծումը մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը իրականացնում է լիազոր մարմինը։».
4) 6-րդ մասի «2025 թվականի հուլիսի» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի» բառերով։