Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի և ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի, որակավորումն ապահովող կրթական ծրագրի և դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլների, ուսումնական պլանների) մշակման կարգն ու մեթոդաբանությունը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) հաստատում է ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրերով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու համար ընդունելության կարգը.».
3) 13-16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետով.
«31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.»։