Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 7-րդ կետերով.

«2․1) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ, և նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է․».

«7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված և միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ուսանողի ընտրությամբ։».

3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։