Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պաշտոնների աստիճանակարգությունը փոխկապակցված է ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքով արձանագրված մանկավարժական աշխատողի զբաղեցրած պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտական զարգացման ցուցանիշներին, որի շնորհման պայմաններն ու կարգը սահմանվում են ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ։».
2) 12-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) մասնակցելու մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերին՝ ատեստավորվելու կամ տարակարգ ստանալու նպատակով.».
3) 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) մասնակցել հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը, խելամիտ հարմարեցումների սահմանմանը և դրանց կիրառմանը, անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման և աշխատանքի պլանի մշակմանը.»։