Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով լիազոր մարմնի հրամանով հաստատվում է՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորմանը չներկայանալու կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում մանկավարժական աշխատողը մասնակցում է կազմակերպվող հաջորդ ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չհամապատասխանելու դեպքում տվյալ աշխատողը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին հրամանի հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:».

4) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ լիազոր մարմին։».

5) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում։».

6) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

7) 25-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։