Գլուխ IV · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Հոդված 23. Պետական տուրքը
Հոդված 23. Պետական տուրքը
Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
(23-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-161-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-431-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)