Հոդված 26.1. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը
Հոդված 26.1. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը
1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:
(26.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն, փոփ.13.11.15 ՀՕ-121-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-431-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)