Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-01-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 23.1. Պետական տուրքի վճարումը

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 23.1. Պետական տուրքի վճարումը

1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի և 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասություններով, ինչպես նաև 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:

(23.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-402-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-431-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։