Հոդված 19. Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը
Հոդված 19. Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը
1. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:
2. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին և տալիս է հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով:
3. Լիցենզավորող մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` երեք օրվա ընթացքում:
4. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա կրկնօրինակը ստանալու համար:
5. Լիցենզավորող մարմինը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է նրա կողմից դիմումը տալու օրվանը հաջորդող երրորդ օրը:
6. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով: