Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 31. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտի մերժումը

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 31. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտի մերժումը

1. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

4) դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

5) լիցենզիան ստանալուց հետո՝ անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

6) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից հինգ օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` տասն օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե նշված ժամկետներում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և լիցենզավորող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիայի ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

Պարզ լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիցենզավորող մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից երեք օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում` 10 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտի մերժումն արգելվում է:

7. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը տրվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։