Հոդված 43. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը
Հոդված 43. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը
1. Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ
Հ/հ Լիցենզավորման ենթակա
գործունեության
տեսակը Լիցեն-զավո-րող մար-մինը Լիցեն-զիայի տեսակը Ոլորտ Փորձա-քննու-թյան պահանջ Մրցու-թային կար-գով Որակա-վորման պահանջ Հաշվե-տվու-թյան պահանջ Վայրի պա-հանջ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ Բ - - Ո Հ Վ
3. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ Պ - - - - - -
4. Զենքի արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
5. Զենքի առևտուր ԿՄ Բ - Փ - - Հ Վ
6. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն ՀՀԿ Բ - Փ Ո Հ Վ
7. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
8. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում ԿՄ Բ - Փ - - Հ -
9. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում ԿՄ Բ - Փ - - Հ -
10. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առևտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաև այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման և վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում) ԿՄ Բ - - - - Հ -
11. Մասնավոր պահնորդական գործունեություն ԿՄ Բ - - - Ո - -
2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - -
3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Դեղերի արտադրություն ԿՄ Բ Փ - - Հ Վ
2. Դեղատնային գործունեություն ԿՄ Բ - - - Ո - Վ
3. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում ԿՄ Բ - - - Ո - Վ
4. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
5. Բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ - Փ - - - Վ
4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ
2. Արտարժույթի առուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ
3. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում ԿԲ Բ - - - Ո Հ Վ
5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Ներդրումային ծառայությունների մատուցում՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների ԿԲ Բ - - - Ո Հ -
2. Կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -
3. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -
6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Բանկային գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -
2. Գրավատների կազմակերպում ԿԲ Բ - - - - Հ Վ
3. Ներդրումային ֆոնդի
կառավարման գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ -
4. Կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով ԿԲ Բ - Փ - Ո Հ -
5. Ոչ կյանքի ապահովագրության իրականացում`«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով ԿԲ Բ - Փ - Ո Հ -
6. Ինկասացիոն ծառայությունների մատուցում ԿՄ Բ - - - Ո - -
7. Վարկային բյուրոյի գործունեություն ԿԲ Բ - - - - Հ -
8. Ապահովագրական բրոքերային գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ -
9. Վարկային կազմակերպության գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ Վ
10. Դրամական (փողային) փոխանցումների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ -
11. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ -
12. Կյանքի վերաապահովագրության իրականացում ԿԲ Բ - Փ - Ո Հ -
13. Ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում ԿԲ Բ - Փ - Ո Հ -
7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
2. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն ԿՄ Պ - Փ - Ո Հ Վ
3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ
2. Էլեկտրական կայանների կառուցում և վերականգնում, էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, ներկրում, հաղորդման և բաշխման ցանցի կառուցում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ
3. Ջերմային կայանների կառուցում և վերականգնում, ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ
4. Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ
5. Էներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ ՀԾԿՀ Բ Ա - - - Հ -
9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ
2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ
3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ
4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ
6. Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ - - - - Հ Վ
7. Բակալավրի կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ - - - - Հ Վ
8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ - - - - Հ Վ
10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ՀԾԿՀ Բ Ա - - Ո Հ Վ
2. Ձայնային ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
3. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում ՀԾԿՀ Պ Ա - - Ո Հ Վ
4. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՌԱՀ Բ - - Մ - - Վ
11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Փոստային կապի գործունեություն ԿՄ Բ Ա - - - - -
12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն ԿՄ Բ - - - - Հ Վ
2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում ԿՄ Բ - - - - Հ Վ
3. Մաքսային փոխադրողի գործունեություն ԿՄ Բ Ա - - - Հ -
4. Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ
5. (կետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-199-Ն)
13. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Միջուկային տեղակայանքների կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում կամ նախագծում կամ կառուցում կամ շահագործում կամ շահագործումից հանում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
2. Միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում ՀՀԿ Բ - - - - Հ -
3. Միջուկային նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
4. Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն կամ օգտագործում կամ վերանորոգում կամ մոնտաժում և կարգաբերում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
6. Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում կամ կարգաբերում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
7. Ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
8. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
9. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում կամ պատրաստում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
10. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն ԱԷՕԲԿՄ Բ - - - Ո Հ Վ
11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն ԱԷՕԲԿՄ Բ - - - Ո Հ Վ
14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Վիճակախաղերի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ -
2. Շահումներով խաղերի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ
3. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում ԿՄ Պ Հ Վ
4. Խաղատների կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ
16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում ԿՄ Բ Ա Փ - Ո Հ -
2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն ԿՄ Բ - Փ - - Հ Վ
3. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում ԿՄ Բ - - - - - -
4. Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպում ԿՄ Բ - - - - - -
5. Անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում ԿՄ Բ - - - - - -
17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ - - - - - -
2. Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ - - - - - -
3. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ Ո Հ
4. Ինժեներական հետազննում ԿՄ Բ - - - Ո - -
5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն ԿՄ Բ - - - Ո Հ -
18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում ԿՄ Բ - Փ - - - -
2. (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-335-Ն)
3. Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատատուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Բ Ա - - - - Վ
4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ
5. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ
6. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7. Գարեջրի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ
8. Աուդիտորական ծառայությունների իրականացում ԿՄ Բ - - - Ո Հ -
9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ
11. «Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային
անվանացանկ»
(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի
2208 ծածկագրին դասվող
օղու ներմուծում ԿՄ Բ Ա - - - - -
3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:
4. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիա տվող մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝
ՀՀԿ - Հայաստանի Հանրապետության կառավարություն.
ԿԲ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
ՀՌԱՀ - Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով.
ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին:
Բոլոր պարզ լիցենզիաները տալիս է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մեկ պետական կառավարման մարմինը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների:
5. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիայի տեսակները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ`
Պ - Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա.
Բ - Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա:
6. Սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
7. Միայն սույն հոդվածի աղյուսակի վեցերորդ սյունակում «Փ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար օրենքով կամ լիցենզավորման կարգերով կարող է պահանջվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացություն:
8. Սույն հոդվածի աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տրվում է միայն մրցույթի արդյունքում:
9. Միայն սույն հոդվածի աղյուսակի ութերորդ սյունակում «Ո» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում:
10. Միայն սույն հոդվածի աղյուսակի իններորդ սյունակում «Հ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:
11. Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
12. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:
(43-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-202, փոփ. 06.02.02 ՀՕ-295, խմբ., փոփ. 20.02.02 ՀՕ-307, խմբ. 23.10.02 ՀՕ-439-Ն, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-364-Ն, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-488-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-513-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-525-Ն, 13.12.03 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, լրաց. 17.12.03 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.03.04 ՀՕ-52-Ն, խմբ. 08.06.04 ՀՕ-92-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-101-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-113-Ն, լրաց. 06.12.04 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց. 28.09.04 ՀՕ-112-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.04 ՀՕ-167-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-127-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-48-Ն, 05.05.05 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-138-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-31-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-196-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-237-Ն, 23.05.06 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-65-Ն, լրաց. 20.12.06 ՀՕ-249-Ն, լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-242-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-150-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-84-Ն, լրաց. 29.11.06 ՀՕ-230-Ն, 05.12.06 ՀՕ-239-Ն, 25.12.06 ՀՕ-24-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-43-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-53-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-190-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.10.07 ՀՕ-206-Ն, խմբ. 19.05.08 ՀՕ-68-Ն, փոփ. 19.05.08 ՀՕ-69-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-156-Ն, 22.10.08 ՀՕ-179-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-140-Ն, փոփ. 19.03.09 ՀՕ-73-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-194-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-1-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ., փոփ. 10.07.09 ՀՕ-163-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-227-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-282-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-199-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-158-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-335-Ն, խմբ. 21.03.12 ՀՕ-84-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-325-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-349-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-8-Ն)