Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

1. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:

Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:

2. Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո:

3. Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:

5. Մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարզ լիցենզիա ստացած անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմիններին ուղարկել գրավոր հաղորդագրություն, որտեղ պետք է նշվեն լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, ինչպես նաև նրանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում), լիցենզիայի վավերապայմանները, լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:

6. Պարզ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։