Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԸ

Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի տվյալները օգտագործվում են բնապահպանական, գիտական, սոցիալ-տնտեսական ծրագրերի և այլ փաստաթղթերի մշակման համար, ինչպես նաև որպես տեղեկատվության աղբյուր:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրում ներառված տարածական տվյալները ստանդարտացվում և ինտեգրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին՝ ազգային գեոպորտալին՝ առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով:

3. Հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարումը ֆինանսավորվում է համապատասխանաբար պետական բյուջեից, համայնքային բյուջեից, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի գործունեության և սպասարկման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։