Գլուխ 6 · ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ
Հոդված 21. Արգելավայրի ստեղծման դեպքերը
Հոդված 21. Արգելավայրի ստեղծման դեպքերը
1. Արգելավայրը ստեղծվում է առանձնացված տարածքում էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի առանձին տեսակների, այդ թվում՝ հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված տեսակների և դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների և մշտադիտարկման իրականացման, ինչպես նաև բուսական, կենդանական պաշարների պահպանության, վերարտադրության, կարճաժամկետ կամ երկարաժամկետ օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի անհրաժեշտության դեպքերում: