Հոդված 34. Բնապահպանական պետական տեսչության և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները
Հոդված 34. Բնապահպանական պետական տեսչության և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխումը (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության կամ լիցենզիայի առկայության դեպքում:
Սույն հոդվածում նշված ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է բնապահպանական պետական տեսչությանը:
Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը և ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ:
Բնապահպանական պետական տեսչությունը սույն հոդվածում նշված տեղեկատվության ուսումնասիրության և տեղեկատվության մեջ ընդգրկված սուբյեկտներում սույն օրենքով սահմանված կարգով կատարած ստուգումների արդյունքների հիման վրա կարող է դիմել մաքսային մարմին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:
2. Բնապահպանական պետական տեսչության և հարկային մարմինների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով ու իրավական այլ ակտերով: