Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 10. Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումը

1. Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

2. Հաշտեցումն իրականացվում է ընտանիքում բռնություն գործադրած կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի դիմումով՝ ուղղված աջակցության կենտրոնին: Մինչև գործընթացն սկսելը աջակցության կենտրոնն ստանում է հաշտեցմանը մասնակցելու՝ մյուս կողմի գրավոր համաձայնությունը: Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո:

3. Պաշտպանական որոշման գործողության ընթացքում հաշտություն կնքելու դեպքում ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը կարող է դիմել դատարան որոշումը վերացնելու նպատակով:

4. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ընթացքում հաշտություն կնքելու դեպքում ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը կարող է դիմել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին որոշումը վերացնելու նպատակով:

5. Հաշտեցում չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է:

(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։