Հոդված 11. Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը
Հոդված 11. Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը
1. Ընտանիքում բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանիքում բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման: Կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի սոցիալական աշխատողը, իսկ անչափահաս անձի պարագայում՝ ոստիկանությունը՝ համապատասխանաբար Լիազոր մարմնի կամ ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:
1.1
1.2
2. Կանխարգելիչ հաշվառման վերցված անձը հանվում է հաշվառումից, եթե ընտանիքում բռնության վերջին արարքից հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ:
3. Ոստիկանության իրավասու ծառայողը և տարածքային մարմնի սոցիալական աշխատողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում են ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում: Տարածքային մարմնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն)
(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)