Հոդված 13. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները
Հոդված 13. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները
1. Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`
1) սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին).
2) ոստիկանությունը.
3) կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը.
4) առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը.
5) խնամակալության և հոգաբարձության մարմինները.
6) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`
ա. աջակցության կենտրոնները,
բ. ապաստարանները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանիքում բռնության դեմ պայքարին և այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը:
3.
(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)