Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 12. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը

1. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներ չեն կայացվում:

2. Ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ապա ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի իրականացման համապատասխան համայնքային և պետական կենտրոններ՝ անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում Կառավարության սահմանած կարգի համաձայն:

3. Անգործունակ անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրվելու դեպքում գործում են «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները:

(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։