Հոդված 18. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
Հոդված 18. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
1. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում`
1) օրենքով նախատեսված դեպքերում դիմում են դատարան` պաշտպանական որոշման համար, ինչպես նաև հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններ` անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ գործադրվող՝ ընտանիքում բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին.
2) օրենքով և իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում են ընտանիքում բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը:
(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)