Գլուխ 2 · ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 4. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասությունները
Հոդված 4. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասությունները
1. Տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության իրավասություններն են`
1) տոհմային անասնաբուծության ոլորտում պետական աջակցության ծրագրերի հաստատումը․
2) տոհմային անասնաբուծության զարգացման համար տոհմասելեկցիոն գործընթացի իրականացման նպատակով ծրագրերի հաստատումը․
3) տոհմային անասնաբուծության ոլորտում մասնագետների վերապատրաստման կարգի հաստատումը․
4) տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի հաստատումը: