Գլուխ 4 · ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 8
Հոդված 8.
Տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները
1․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունների հիմնական տեսակներն են՝
1) տոհմաբուծարանները.
2) տոհմային վերարտադրողական տնտեսությունները.
3) գենոֆոնդային տնտեսությունները.
4) սելեկցիոն կայանները.
5) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման և սաղմերի փոխպատվաստման կազմակերպությունները.
6) ֆերմաները:
2․ Տոհմային անասնաբուծական տնտեսությունների համապատասխանությունն իրականացվում է լիազոր մարմնի հաստատած՝ տոհմային անասնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջներին համապատասխան։