Գլուխ 3 · ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 7. Տոհմային կենդանիների գնահատումը
Հոդված 7. Տոհմային կենդանիների գնահատումը
1․ Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են գնահատման` ըստ սերնդի որակի, մթերատվության և տոհմանյութի:
2․ Տոհմային կենդանիների գնահատումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
3․ Տոհմային կենդանիների գնահատումն իրականացնում են անասնաբույծ մասնագետները։