Հոդված 13. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ, ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը

(վերնագիրը փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն)
1. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում է լիազոր մարմինը` հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու միջոցով:
2. Յուրաքանչյուր արտադրող, որի արտադրանքը նախատեսված է իրացման համար, հաշվառվում է լիազոր մարմնի կողմից, որի տվյալները գրանցվում են պաշտոնական գրանցամատյանում, և տրվում է հաշվառման չկրկնվող համար:
3. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների փոքր քանակների նկատմամբ, որոնք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական և ոչ առևտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ:
4. (մասն ուժը կորցրել է 07.07.22 ՀՕ-310-Ն)
(13-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-310-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)