Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-03-ից մինչև 2026-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 17. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը

գործել է մինչև 2026-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը

1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում են բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում:

Բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը:

2. Բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ և հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:

3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի առաջարկությամբ` համապատասխան միջոցառումների իրականացման և վնասակար օրգանիզմի օջախների ոչնչացման դեպքում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում:

4. Բույսերի կարանտինի սահմանման և կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են զանգվածային լրատվության միջոցներով:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն, 15.11.24 ՀՕ-460-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։