Գլուխ 2 · ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5.1. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 5.1. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը հաստատում է՝
1) բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը.
2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը։
2. Լիազոր մարմինը իրականացնում է նաև այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
(5.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-310-Ն)
(07.07.22 ՀՕ-310-Ն օրենքն ունի անցումային դրույթ)