Հոդված 5. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորությունները
Հոդված 5. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորությունները
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն)
1. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորություններն են`
1) ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերի հաստատումը.
2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.
3) պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգի սահմանումը.
4) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի սահմանումը.
5) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգի և պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.
6) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.
7) պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8) պեստիցիդի և ագրոքիմիկատի փաթեթավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը.
8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.
8.2)
9) սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի ընդունումը:
(5-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-240-Ն, 23.03.18 ՀՕ-287-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-310-Ն)
(հոդվածը 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)