Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6.2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը և դրանց գրանցումից հանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը և դրանց գրանցումից հանումը

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ և 6.1-ին հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրի արտադրողը:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները՝ տասը տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է գրանցման վկայական:

4. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե՝

1) լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանիության ժամկետի ավարտը.

2) գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.

3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը, ինչպես նաև ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.

4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր։

(6.2-րդ հոդվածը լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-307-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։