Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները
1. Ներմուծման և շրջանառության փուլերում պեստիցիդները և ագրոքիմիկատները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
2. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել և օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների:
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրողի սահմանած պիտանելիության ժամկետի մեկ երրորդից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:
(7-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն, փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)