Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-12-ից մինչև 2025-06-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-06-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները

1. Ներմուծման և շրջանառության փուլերում պեստիցիդները և ագրոքիմիկատները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

2. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել և օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել արտադրողի սահմանած պիտանելիության ժամկետի մեկ երրորդից պակաս պիտանելիության ժամկետ ունեցող պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:

(7-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն)

(հոդվածը 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։