Գլուխ 9 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 30. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը
Հոդված 30. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը և սոցիալական ապահովությունը
1. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:
2. Քրեակատարողական ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
(30-րդ հոդվածը փոփ. 03.10.23 ՀՕ-305-Ն)
(03.10.23 ՀՕ-305-Ն օրենքն ունի անցումային դրույթ)