Գլուխ 10 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը
Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակի տևողությունը
1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:
2. Քրեակատարողական ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ քրեակատարողական հիմնարկներում օրենքով նախատեսված դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:
3. Քրեակատարողական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
(33-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն)