Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ քրեակատարողական ծառայության պետը համապատասխան նախարարի համաձայնությամբ կարող է կիրառել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) արտահերթ կոչման շնորհում, եթե լրացել է հերթական կոչում շնորհելու համար սահմանված ծառայության ժամկետի առնվազն մեկ երրորդը.
2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը։
Սույն մասում նշված խրախուսանքի տեսակները քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել միայն մեկ անգամ։
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
(35-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-165-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն, 03.10.23 ՀՕ-305-Ն)
(03.10.23 ՀՕ-305-Ն օրենքն ունի անցումային դրույթ)