Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում քրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն, 03.07.26 ՀՕ-308-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։