Գլուխ 9 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ քրեակատարողական ծառայողն իրավունք չունի՝
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ:
2.
(32-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 19.03.12 ՀՕ-121-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-278-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)