Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:
(36-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)