Անցնել բովանդակությանը

Հոդված 272.2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 272.2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը վարկային խառը պայմանագիր է, որի հիման վրա բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է հետադարձ հիփոթեքի պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով պարբերական ամենամսյա վճարումների ձևով կամ պայմանագրում նշված նպատակի համար դրամական միջոցներ տրամադրել գրավատուին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած հատուկ բանկային հաշվի միջոցով, իսկ գրավատուն՝ օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքի հասած, անշարժ գույքի` բնակարանի, բնակելի տան, այգետնակի կամ ամառանոցի սեփականատերը, պահպանելով համապատասխան գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իր իրավունքները, իր գույքը ծանրաբեռնում է հետադարձ հիփոթեքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։