Անցնել բովանդակությանը

Հոդված 272.6. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի ժամկետը և դադարման հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 272.6. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի ժամկետը և դադարման հիմքերը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը կնքվում է անժամկետ և դադարեցվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) գրավատուի մահ.

2) գրավադրված գույքի օտարում.

3) գրավատուի կողմից այլ վայրում մշտական բնակության հաստատում.

4) գրավատուի կողմից հետադարձ հիփոթեքի պայմանագրով ստանձնած, մինչև տվյալ պահը գոյացած պարտավորությունների ամբողջական մարում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետադարձ հիփոթեքի պայմանագիրը կարող է դադարել, եթե դատական կարգով հաստատվել է գրավատուի կողմից հետադարձ հիփոթեքի պայմանագրի շրջանակներում նույն պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքից տարբերվող այլ վայրում մշտական բնակություն հաստատելու հանգամանքը, որի ապացուցման բեռը կրում է գրավառուն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։