Հոդված 272.7. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավատուի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 272.7. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավատուի իրավունքներն ու պարտականությունները
1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավատուն իրավունք ունի՝
1) պահպանելու գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը.
2) ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասնակի մարելու մինչև տվյալ պահը առկա պարտավորությունը՝ պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգով՝ պայմանագրով սահմանված տույժերի, տուգանքների և այլ լրացուցիչ վճարների վճարմամբ:
2. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավատուն պարտավոր է՝
1) մշտապես բնակվել պայմանագրի առարկա հանդիսացող բնակարանում, բնակելի տանը, այգետնակում կամ ամառանոցում.
2) պահպանել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով նկարագրված վիճակում՝ բնականոն մաշվածության հաշվառմամբ.
3) առանց գրավառուի նախնական գրավոր համաձայնության պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ չկատարել փոփոխություններ, որոնք հանգեցնում են անշարժ գույքի արժեքի նվազեցման.
4) գրավառուի կողմից տրամադրվող վճարների հաշվին սահմանված ժամկետներում կատարել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարումները.
5) գրավառուի կողմից տրամադրվող վճարների 80 տոկոսն օգտագործել բացառապես անկանխիկ եղանակով՝ բոլոր վճարումներն իրականացնելով պայմանագրով նշված բանկային հաշվից.
6) չխոչընդոտել պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակն ստուգելու նպատակով գրավառուի մուտքը պայմանագրի առարկա հանդիսացող բնակարան, բնակելի տուն, այգետնակ կամ ամառանոց՝ աշխատանքային օրերին՝ նախապես՝ առնվազն 24 ժամ առաջ գրավոր տեղեկացնելու պայմանով.
7) պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքն օտարելու կամ այլ պարտավորություններով ծանրաբեռնելու դեպքում (բացառությամբ հաջորդող գրավի) նախօրոք գրավոր տեղեկացնել գրավառուին և ստանալ նրա գրավոր համաձայնությունը: