Հոդված 13
Հոդված 13.
Հավատարմագրման գործընթացը
1. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների համաձայն:
3. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների միակողմանի ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունում գործող, միջազգային ճանաչում ունեցող միակողմանի ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները պետք է գրանցվեն հավատարմագրման ազգային մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
(13-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն)