Հոդված 7
Հոդված 7.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.
2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք համապատասխանության գնահատման մարմինների գնահատման գործընթացում.
3) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միակողմանի ճանաչում է միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններին և հաստատում դրանց ցանկը.
5.1) հաստատում է հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի և սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը.
6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան:
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն)